հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուժային կառույցները պետք է լուրջ աջակցություն ցուցաբերեն բանակին մարտական խնդիրները լուծելիս. Արցախի նախագահ

Ուժային կառույցները պետք է լուրջ աջակցություն ցուցաբերեն բանակին մարտական խնդիրները լուծելիս. Արցախի նախագահ

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, բանակի հետ կապված, ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, և մեր համատեղ աշխատանքը թույլ է տալու առաջին հերթին բարձրացնել բանակի մարտունակության աստիճանը: Այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստին ասել է Նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում շատ ավելի մեծ աշխատանքներ են տարվելու բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ:

Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ՝ ուժային կառույցների, այդ թվում՝ ոստիկանության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ծառայողները կպատրաստվեն պատերազմական գործողությունների ընթացքում իրականացնելու ոչ թե իրենց սովորական գործառույթը, այլև պաշտպանելու սահմանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ լուրջ ուշադրություն է դարձվելու մոբիլիզացիոն ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

«Ուժային կառույցները պետք է լուրջ աջակցություն ցուցաբերեն պաշտպանության բանակին՝ մարտական խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ընդգծել է ԱՀ Նախագահը:

  • Կիսվել: