երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ուսումնասիրվել է պատերազմից հետո բազմաբնակարան շենքերում տարբեր խմբի շահառուների տրամադրված բնակարաններում նրանց փաստացի բնակվելու հանգամանքը. ԱՀ պետնախարար

Ուսումնասիրվել է պատերազմից հետո բազմաբնակարան շենքերում տարբեր խմբի շահառուների տրամադրված բնակարաններում նրանց փաստացի բնակվելու հանգամանքը. ԱՀ պետնախարար

Իմ կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրել է 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերում տարբեր խմբի շահառուների տրամադրված բնակարաններում նրանց փաստացի բնակվելու հանգամանքը. պատկերը մտահոգիչ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հաշվի առնելով պարբերաբար հնչող դժգոհությունները և մտահոգությունները, իմ կողմից ձևավորվել էր պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որի կողմից պետք է ուսումնասիրվեր և պարզվեր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքը:

Հանձնաժողովի անդամները այցելել են Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր 327 բնակարան, որի արդյունքում պարզվել է, որ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, մի շարք դեպքերում բնակվում է ոչ շահառուն, կան վաձակալության տրված բնակարաններ, ի հայտ են բերվել նաև այլ խնդիրներ: Վերոհիշյալ արդյունքներն արձանագրվել են միևնույն բնակարանի բազմակի այցելությունից հետո:

Հանձնաժողովի կողմից հավաքագրված տեղեկությունների օբյեկտիվությունն ու լիարժեքությունը վերստուգելու համար այս պահին տվյալների փոխանակում է կատարվում նաև իրավապահ մարմինների հետ:

Հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք են այն հարցում, որ պատկերը վերահաստատվելու դեպքում անհրաժեշտ է լինելու կատարել արդեն իսկ կայացված որոշումների վերանայումներ:
Հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում և այլ բնակավայրերում ուսումնասիրությունները շարունակվում են՛՛:

  • Կիսվել: