ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուսուցիչների 83,5 %-ը մասնակցում է հեռավար դասերին. ԱՀ նախարար

Ուսուցիչների 83,5 %-ը մասնակցում է հեռավար դասերին. ԱՀ նախարար

Համաճարակի իրավիճակն աննախադեպ է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ամբողջ աշխարհի համար: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  այս  մասին  մայիսի   6-ին  կայացած    առցանց    ասուլիսի   ժամանակ  ասել  է  ԱՀ    կրթության, գիտության  և  սպորտի   նախարար   Նարինե  Աղաբալյանը:

 
Նրա  խոսքով՝  բոլորն  էլ  փորձում  են  իրավիճակի     լուծման  եղանակներ  առաջարկել, որոնց  մի  մասը  համընկնում  է, իսկ  մի  մասը՝  ոչ:
 
«ԱՀ  ԿԳՍ  նախարարությունն  այս  ընթացքում     կապի  մեջ  է եղել   համապատասխան     ոլորտների   պատասխանատուների  հետ,     և  փորձել է  կարգավորել  գործընթացը:  Քանի  որ     աննախադեպ  էր     իրավիճակը, դրա  համար  որևէ  մեկին  չենք  կարող  ինչ-որ  բան    պարտադրել:   Փորձեցինք   աջակցություն  տրամադրել  ուսուցիչներին  և  աշակերտներին: Նախարարության   պատասխանատուներն աշխատել են  արտակարգ   ռեժիմով՝     ուսումնական    նյութեր  տրամադրել  աշակերտներին  և  ուսուցիչներին, ինչպես  նաև  ցուցաբերել տեխնիկական  օգնություն:   Համագործակցել    ենք     «Ղարաբաղ  Տելեկոմ»-ի      հետ, որովհետև       խոչընդոտներից  մեկը   համացանցն  է: Ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել այդ  կառույցին, որովհետև  այս  ընթացքում   ընդառաջել  են՝  ընդլայնելով առցանց  ուսուցման    հնարավորությունները   և  վերացրել որոշ   սահմանափակումներ՝ կապված «ZOOM» հարթակի  հետ:   Ներկայումս բանակցություններ ենք  վարում  այդ  հարթակն հանրապետության աշակերտների  և ուսուցիչների  համար  էլ   ավելի  մատչելի   դարձնելու  ուղղությամբ: Մի  շարք   դպրո ցներ  համացանցի  պատճառով չէին  կարողանում   հեռավար   դասերին   մասնակցել՝  դրանք  հիմնականում  փոքր  դպրոցներն  են:  ԱՀ  ԿԳՍ  նախարարությունը  ձեռք  է  բերել     ավելի  քան  110  դյուրակիր համկարգիչներ, որոնք  նախապես   ներբեռնված  են  եղել  անհրաժեշտ  ուսումնական  նյութերով, որպեսզի անգամ  համացանցի  բացակայության  դեպքում  կարողանան   օգտագործել  այդ կրթական   նյութերը»,-մասնավորապես  ասել  է  նախարարը:
 
Ն. Աղաբալյանն    ավելացրել է  նաև, որ    նախարարությունը   հեռավար  ուսուցման   թեմայի  վերաբերյալ  ուսուցիչների   շրջանում  կազմակերպել  է հարցում:
 
Ըստ   նախարարի՝    հարցմանը  մասնակցել  է  2321    ուսուցիչ, որը  հնարավորություն է   տալիս  պատկերացում    կազմել  հեռավար  ուսուցման  կազմակերպման  մասին: 
 
«Ըստ   արդյունքների՝  83,5  %-ն  իրականացնում  է  հեռավար  ուսուցում, ինչը  բարձր  ցուցանիշ  է: Հարցում  ենք  իրականացրել   նաև  տնօրենների   շրջանում՝  իմանալու  համար, թե   որ   առարկաները  չեն   պարապել  և  ինչու:   Կան  տնօրեններ, որոնք   նշում են, որ  անտարբերություն  է եղել  ուսուսցիչների  կողմից, կամ  ծնողները  հետաքրքրված   չէին, կամ  էլ  տեխնիկական  խնդիրներ   կային: Ի  դեպ,  Քաշաթաղի  շրջանի   20-ից  ավելի  դպրոցներում   հեռավար  կրթության  մասով    խնդիրներ կային:   Պարապմունքներ   չեն   իրականացվել  ֆիզկուլտուրա, երաժշտություն, շախմատ,     նկարչություն     առարկաներից»,-ավելացրել  է   Ն. Աղաբալյանը: 

  • Կիսվել: