երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
USAID-ի ղեկավարը պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը

USAID-ի ղեկավարը պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին Փաուերը հայտնել է Twitter-ի միկրոբլոգում։

«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար ճգնաժամի։ Այս միջանցքը կարևոր երթուղի է շատ անհրաժեշտ սննդամթերք և դեղամիջոցներ մատակարարելու համար, որը պետք է ազատ տեղաշարժվի»,- գրել է USAID-ի ղեկավարը։

Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել  Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Կանադան,  Կիպրոսը և Հունաստանը ևս կոչ են արել բացել Լաչինի միջանցքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: