ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուրվագծվում է Արցախի նոր կառավարության կազմը

Ուրվագծվում է Արցախի նոր կառավարության կազմը

Ուրվագծվում է Արցախի նոր կառավարության կազմը: Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրեցին իր արցախյան աղբյուրյները, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը չի պահպանի իր պաշտոնը:

Ըստ աղբյուրի, նրան այդ պաշտոնում ամենայն հավանականությամբ կփոխարինի «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի երկրորդ համար Կարեն Դանիելյանը: Չնայած, ինչպես նշում է աղբյուրը, նրա թեկնածության շուրջ այդ պաշտոնում դեռ վերջնական որոշում չկա: «Եթե պետնախարարի պաշտոնի համար նոր թեկնածու ի հայտ գա, ապա Դանիելյանը կնշանակվի կամ արդարադատության նախարար կամ  նախագահի աշխատակազմի ղեկավար»,- հավելեց մեր աղբյուրը:

Հստակ որոշված է, թե ով է լինելու կրթության նախարար` դա «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի 14  համար Լուսինե Ղարախանյանն է:  Իսկ «Հայրենիք» ֆրակցիայի անդամ Արամ Սարգսյանը կտեղափոխվի գործադիր`  զբաղեցնելով քաղաքաշինության նախարարի պաշտոնը:

Ինչ վերաբերվում է նրան, կկազմի արդյոք հաղթող ուժը կոալիցիա որևէ կուսակցության հետ, ապա, ըստ շրջանառվող լուրերի, կոալիցիա չի լինի, հնարավոր է կնքվի համագործակցության հուշագիր, սակայն այդ հարցը վերջնական կհստակեցվի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների երկրորդ ռաունդից հետո միայն:

  • Կիսվել: