ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուրիշի քարտային հաշվից իր խաղային հաշվին է փոխանցել 51100 դրամ գումար․ հափշտակություն՝ Արցախում

Ուրիշի քարտային հաշվից իր խաղային հաշվին է փոխանցել 51100 դրամ գումար․ հափշտակություն՝ Արցախում

Ապրիլի 26-ին Արցախի ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի 35-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 15-ին և ապրիլի 17-ին անհայտ անձը, առանց իր իմացության, մուտք է գործել իր անձնական տվյալներով գրանցված «Vivarobet.am» բուքմեյքերական ընկերության իր խաղային հաշիվ, որում կցված է եղել «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված իր աշխատավարձի ստացման բանկային քարտը և քարտային հաշվից խաղային հաշվին է փոխանցել ընդհանուր 51100 դրամ գումար։
 
Այն ամբողջությամբ խաղարկվել է, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է գույքային վնաս:
 
Վարչությունը հորդորում և զգուշության կոչ է անում քաղաքացիներին`անձնական և բանկային քարտի տվյալների պաշտպանության համար զերծ մնալ օնլայն հարթակում կատարվող ցանկացած գործարքներից։
 
Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը, լուսանկարը, կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություններ մի՛ ներմուծեք այնպիսի կայքերում և համակարգերում, որոնց սովորաբար ծանոթ չեք։
 
Մի՛ տվեք հասանելիություն Ձեր էլ․փոստին, ինչպես նաև երբեք մի՛ տրամադրեք Ձեր հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը։
 
Ցանկացած կասկածի դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ հետադարձ կապը`
(047) 94-21-16։

  • Կիսվել: