հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ունենք գյուղացիական տնտեսությունները զարգացնելու լավ հնարավորություն, որին պետությունը աջակցելու է. պետնախարար

Ունենք գյուղացիական տնտեսությունները զարգացնելու լավ հնարավորություն, որին պետությունը աջակցելու է. պետնախարար

Արցախի շրջափակման պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության հետ հումանիտար կապը և սահմանափակ քանակի բեռնափոխադրումներն իրականացվում են բացառապես ռուս խաղաղապահների միջոցով, Արցախի Հանրապետության շրջանների բնակիչները զարկ էին տվել գյուղատնտեսությանը և այսօր արդեն ունենք տեղական մրցունակ գյուղմթերք, որը իրացվում է շուկայում: Այս մասին գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Գյուղմթերքի իրացումն առավել արդյունավետ կազմակերպելու և գյուղերից շրջկենտրոններ ու մայրաքաղաք տեղափոխելը հեշտացնելու նպատակով պետությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության և շրջանների վարչակազմերի, պատրաստակամ է ցուցաբերելու առավելագույն աջակցություն:

Այդ գործընթացում խնդիրների առնչվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ինչպես շրջանների վարչակազմերի ղեկավարներին, այնպես էլ ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը»:

  • Կիսվել: