երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ունենք դեղորայքի, սննդի ու հատկապես տեղաշարժվելու խնդիր, քանի որ բենզինի ու դիզվառելիքի հարցն ամենասուրն է. Ռուբեն Վարդանյան

Ունենք դեղորայքի, սննդի ու հատկապես տեղաշարժվելու խնդիր, քանի որ բենզինի ու դիզվառելիքի հարցն ամենասուրն է. Ռուբեն Վարդանյան

Ծանր շրջափակումն օրեցօր ավելի է վատթարացնում իրավիճակն Արցախում: Ունենք դեղորայքի, սննդի ու հատկապես տեղաշարժվելու խնդիր, քանի որ բենզինի ու դիզվառելիքի հարցն ամենասուրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

՛՛Բայց այս իրավիճակից մենք ոչ թե պետք է վախենանք, ոչ թե փորձենք ինքներս մեզ կտրել իրականությունից ու մեկուսանալ, այլ հասկանալ, որ միայն ընդդիմանալով ու գործ անելով է հնարավոր արդյունքի հասնել:

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» քննարկման ժամանակ խոսեցի նաև «Մենք ենք մեր սարեր» գործակալության ծրագրերի մասին, որոնք անկախ ամեն ինչից, մենք փորձելու ենք իրականություն դարձնել: Մեր ծրագրերից մեկն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելուն է վերաբերում, ինչը թույլ է տալու, որ բուժհաստատությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենա՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:

Գիտեմ, որ մեր շատ հայրենակիցներ են ուզում օգնել Արցախին ու հարցնում են ՝ ի՞նչ անել: Ես ասում եմ հետևյալը՝ բարձրաձայնեք Արցախի իրավիճակի ու խնդրի մասին, ձեր մասնակցությունը բերեք Արցախում իրականացվող ծրագրերին ու այն գործողություններին, որոնք ուղղված են Արցախը հայկական պահելուն, և ամենակարևորը, մի՛ եղեք անտարբեր՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: