շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ Լեռնային Ղարաբաղից զինվորականների պատերազմին մասնակցելու մասին հայտարարությունը ակնհայտ ապատեղեկատվություն է.Արցախի  ԱԳՆ

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ Լեռնային Ղարաբաղից զինվորականների պատերազմին մասնակցելու մասին հայտարարությունը ակնհայտ ապատեղեկատվություն է.Արցախի ԱԳՆ

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Արձագանքելով Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից նախօրեին այս մասին արված հայտարարությանը՝ թվիթերի իր պաշտոնական էջում նման տեղեկություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Նշենք, որ Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: