չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թույլ մի տվեք ադրբեջանական վարչակարգին խուսափել սպանությունների համար պատժից․ Մայքլ Ռուբինը՝ Ջո Բայդենին

Թույլ մի տվեք ադրբեջանական վարչակարգին խուսափել սպանությունների համար պատժից․ Մայքլ Ռուբինը՝ Ջո Բայդենին

Մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը ցուցմունքներ էր տալիս Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում։ Այս մասին գրել է վերլուծաբան, դոկտոր Մայքլ Ռուբինը 19fortyfive պորտալի իր հոդվածում։

«Մենք որեւէ հարձակում չենք հանդուրժի Արցախի դեմ»,- հայտնել էր Կիմը։

Բայց Բայդենի վարչակազմը հանդուրժեց դա։ Լավագույնը, ինչ կարողացավ անել պետդեպարտամենտը ադրբեջանական ագրեսիայից հետո, որի հետեւանքով Արցախի բնիկ ժողովրդի մոտ երեք քառորդը հեռացավ տարածաշրջանից, հայտարարելն էր, որ «մենք միանգամայն լուրջ ենք վերաբերվում» միջազգային մոնիթորինգային առաքելություն ունենալու ԱՄՆ ցանկությանը։ Սպիտակ տունը մինչեւ հիմա չի հայտարարել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, չնայած Կոնգրեսը էլ ավելի է հուսահատվում նրա թույլ արձագանքից»,- ընդգծել է վերլուծաբանը։

Ռուբինի խոսքով՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել է ապահովել արցախահայերի իրավունքները, դա քիչ է մխիթարում։

«Ալիեւը երբեք չի կատարել իր խոստումները, եւ Արեւմուտքը երբեք նրան պատասխանատվության չի ենթարկել երկերեսանիության համար։ Ավելին, ադրբեջանցիները գործնականում ոչ մի իրավունք չունեն։ Freedom House-ը երկիրը ազատության մակարդակով դնում է Չինաստանի եւ ռազմական խունտայի կողմից վերահսկվող Մյանմայի հետ նույն շարքում։ Ազատության մակարդակով այն ավելի ցածր է Ռուսաստանից, Իրանից եւ Կուբայից»,- գրել է Ռուբինը։

«Ալիեւը բարձունքում է։ Նա նվաճեց Արցախը, տարածք, որն Ադրբեջանը երբեք իսկապես չի վերահսկել, եւ քշեց բնիկ ժողովրդին... Նա կարծում է, որ բառի բուն իմաստով ինքը չի պատժվի սպանությունների համար։ Պարզ ասած՝ Ալիեւը դուրս է եկել վերահսկողությունից։ Խոսքերը չեն բավականացնում։ Բայդենի վարչակազմը պետք է գործի այժմ, որպեսզի կանգնեցնի Ադրբեջանին բռնաճնշումներից հենց Ամերիկայի սիրտ տանող ճանապարհին»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: