շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքը թիրախավորեց Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով. ԱՀ նախագահի խոսնակ

Թուրքը թիրախավորեց Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով. ԱՀ նախագահի խոսնակ

Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

՛՛Իրականում անցնող օրը հերթականն էր. Պաշտպանության բանակը շարունակ ծանր կորուստներ էր հասցնում թշնամուն: Իհարկե, թուրքը իրեն հատուկ ձևով այսօր թիրախավորեց նաև Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց օրինակ ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով:

Աստված մեզ հետ է, և պատերազմից հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը կրկին ղողանջելու են առաջվա պես, բայց թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու, շուտով կասի ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ՛՛,-նշել է նա:

 
 
 
 

  • Կիսվել: