երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված զարգացումների համատեքստում

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված զարգացումների համատեքստում

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված զարգացումների համատեքստում, տեղեկացնում է թուրքական IHA-ն:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հետ կանգնել ՛՛սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի հայ բնակչության կարիքների համար աջակցել՝ օգտագործելու Աղդամ-Ստեփանակերտ եւ այլ ճանապարհներ, աջակցել Ղարաբաղի հայերին Ադրբեջանին ինտեգրելու ջանքերը՛՛։

Թուրքիայի ԱԳՆ-ը նաեւ պնդել է, թե ՛՛աշխարհում անհիմն մեղադրում են Ադրբեջանին Լաչինի միջանցքի հարցում՛՛՝ շեշտելով թե ՛՛Լաչինն ադրբեջանական տարածք է, ինչպես կուզի, կօգտագործի՛՛:

 

  • Կիսվել: