ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են ԼՂ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները

Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են ԼՂ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում քննարկել են հացահատիկի գործարքը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը եւ Ղարաբաղում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

՛՛Հանդիպումը կայացել է այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում, այն տևել է 45 րոպե։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել այն կոնկրետ և կառուցողական քայլերի շուրջ, որոնք կարող են կատարվել առաջիկա ժամանակահատվածում ՝ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը և Ղարաբաղում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՛՛,-ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

  • Կիսվել: