երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիան մտահոգված է Հայաստանի փորձերով՝ չարաշահելու միջազգային հարթակները․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ

Թուրքիան մտահոգված է Հայաստանի փորձերով՝ չարաշահելու միջազգային հարթակները․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թուրքիայի ներկայացուցիչ Սեդաթ Օնալը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը և գործողությունները, մեղադրել Հայաստանին՝ իբր իրավիճակը լարելու համար։

«Որպես տարածաշրջանային խաղաղությամբ և կայունությամբ խիստ հետաքրքրված և այդ նպատակին հասնելուն ուղղված նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավված երկիր՝ Թուրքիան մտահոգված է Հայաստանի փորձերով՝ չարաշահելու միջազգային հարթակները, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ քաղաքական դրդապատճառներով Լաչինի ճանապարհի վերաբերյալ պնդումներ արտահայտելու համար։ Ադրբեջանի օրինական մտահոգությունները պետք է հաշվի առնվեն»,- նշել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման պատմական հնարավորություն կա։

«Մենք հայտնել ենք Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման մեր հանձնառությունը և քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Խաղաղությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով»,- նշել է թուրք դիվանագետը:

  • Կիսվել: