շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքական ղեկավարությունն իրականացնում է հարվածների պլանավորումը. Հովհաննիսյան

Թուրքական ղեկավարությունն իրականացնում է հարվածների պլանավորումը. Հովհաննիսյան

1990-94 թթ. ընթացքում մենք տեսել ենք, որ Ստեփանակերտը շատ ծանր ու հուժկու հարվածների է ենթարկվել: Այսօր գրեթե ոչինչնչի փոպվել, և միայն այն, որ Ադրբեջանի ԶՈւճի համար հեռահարության առումով հասանելի չէ, որ խոցի Ստեփանակերտին, ավելի հզոր զենքեր են կիրառվում: Այս մասին այսօր ճեպազրույցումա սաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Անձամբ իմ աչքերով եմ տեսել, առաջին հարվածը, որ Սմերչով հարվածել են, Ստեփանակերտին, ես եղել եմ ներկա, կարող եմ ասել, որ դա ցեղասպան ձեռագրի հետևանք է, դա իրենց պարտությունը քաղաքացիական անձանցից գործելաոճ է: 

Դրոններն ամենազարգացած զինատեսակներից են, նաև Իսրայելից բերված բալիստիկ հրթիռներտ, Լորաները, հակատանկային միջոցներ, դա իրենց առանձին դրվագներում հաջողության հասնելու հանարովորություն էր տալիս, բայց մենք վստահ չենք, որ դա ամբողջությամբ ադրբեջանցիներն էին կիրառում, մեր ՀՕՊ ստորաբաժանումները հաջողությոմաբ պայքարել են դրանց դեմ, եթե նույնիսկ առանձին տեղերում դրանցով կարող ես դիպուկ խոցել, շարքից հանել մի բան, դրանից հետո ցամաքային զորքերի գործողւոյթւոնները պիտի ամրագրեն քո հաջողությունը, բայց այդպես չէ Ադրբեջանի դեպքում:

Նրանց ցամաքայինները արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի հաջողություն, դա խայտառակություն է, ուրիշ ոչինչ:

Մենք փաստեր ունենք, որ թուրքական ղեկավարությունն իրականացնում է հարվածների պլանավորումը, կոնկրետ օդային հարվածները Թուրքիան է կառավարում, բայց որ հստակ ասենք՝ այսինչ վաշտը թուրքական է, այդպիսի տվյալներ չունենք:

Սա այլ պատերազմ է, սա այլ արհավիրք է, նման չէ Ապրիլյան պատերազմին...՛՛:

  • Կիսվել: