«Թուֆենկյան» հիմնադրամը լաբորատոր սարքավորումներ է նվիրաբերել Ստեփանակերտի բոլոր դպրոցներին
Այսօր՝ ապրիլի 26-ին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը Ստեփանակերտի բոլոր դպրոցներին կենսաբանության լաբորատոր սարքավորումներ է նվիրաբերել:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ 120 կոմպլեկտ լաբորատոր սարքավորումների հանձնումը կրթօջախների ներկայացուցիչներին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունն ուղղված Արցախի կրթական ոլորտի զարգացմանը:

««Թուֆենկյան» հիմնադրամը գրեթե երկու տասնամյակ բավականին մեծ գործունեություն է ծավալում Արցախում, և կրթության ոլորտին ուղղված բարեգործությունը շարունակական բնույթ է կրում:
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի Արցախի ծրագրերի կառավարիչ Էդվին Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել է, որ դպրոցներին լաբորատոր սարքավորումներ տրամադրելու գաղափարն առաջարկել է ամերիկաբնակ Սարյան ընտանիքը:

«Լաբորատոր սարքավորումների առաջին խմբաքանակն անցյալ տարի տրամադրել ենք Մարտունու շրջանի գյուղերի դպրոցներին:
Նա տեղեկացրել է, որ հաջորդ ուսումնական տարում Արցախի դպրոցներին կնվիրեն «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաների լաբորատոր սարքավորումներ: