կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Թուֆենկյան» հիմնադրամը Հերհերում հերթական տունն է վերանորոգել

«Թուֆենկյան» հիմնադրամը Հերհերում հերթական տունն է վերանորոգել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքում վերանորոգել է Գրիգորյաններին պատկանող առանձնատունը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ լրջորեն վնասվել էր։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի շահառու Մարաթ Գրիգորյանն ասել է, որ վնասվել էր տան տանիքը, դռներն ու պատուհանները ջարդվել էին։

Բնութագրությունը հասանալի չէ«Այսօր ունենք բոլոր տեսակի հարմարությունները, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին»,-նշել է Մ. Գրիգորյանը։

Բնութագրությունը հասանալի չէՀիմնադրամի տնօրեն Գրիգոր Բեդյանի խոսքով` կառույցն իր ծրագիրը կյանքի է կոչել աջակցել կամեցող մարդկանց շնորհիվ։

Բնութագրությունը հասանալի չէ«Նրանք միշտ պատրաստակամ են և օժանդակում են արցախցու կենսապայմանների բարելավման գործին»,- նշել է Գ. Բեդյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: