ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը 25 մլն դրամ է նվիրաբերել Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը 25 մլն դրամ է նվիրաբերել Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին

Ապրիլի 4 -ին Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր ՝ ըստ որի, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին է նվիրաբերում 25 միլիոն դրամ գումար:

Այս մասին տեղեկացնում են Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ մանրամասնելով, որ պայմանագրի համաձայն՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը, նվիրաբերված գումարն ամբողջությամբ ուղղելու է ցանքաշրջանառության ծրագրի խթանմանն ու զարգացմանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավորապես, նվիրաբերված գումարով նախատեսվում է ձեռք բերել գարնանացան մշակաբույսերի սերմեր , որոնք անհատույց կտրամադրվեն հողօգտագործողներին:

«Հատկապես այս պահին ,երբ մեր հանրապետությունը շրջափակման պատճառով հայտնվել է սոցիալ-տնտեսական բարդ խնդիրների առջև, մեծապես տուժել են տնտեսության բոլոր ճյուղերը և հատկապես գյուղատնտեսությունը,Թուֆենկյան հիմնադրամի կողմից սա շատ կարևոր քայլ է ,որը նպաստելու է գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների մեղմացմանը: Ի դեպ առաջին անգամը չէ , որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Արցախում հանդես է գալիս նման ծրագրերով` նպաստելով սոցիալ-տնտեսական , կրթամշակութային և այլ բնագավառների զարգացմանը։ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը՝ ի դեմս գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանի, իր խորին շնորհակալությունն է հայտնում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նմանօրինակ համագործակցության համար և համոզմունք հայտնում,որ այն շարունակական կլինի»,- ասված է ԳԳԱ հիմնադրամի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: