Թշնամու կրակոցների պատճառով Մաճկալաշենում չի հաջողվել նախատեսված չափով մշակել խաղողայգիները
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թթի բերքահավաքն ավարտական փուլում է։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը նշել է, որ այն մեկնարկել է հունիսի սկզբին, Ամարասի հովտում։
«Վերջին շրջանում տեղացած առատ անձրևների և ուժգին քամու պատճառով բերքի մեծ մասը կորցրել ենք։ Հավաքածից գյուղացիները վաճառքի են հանել, նաև օգտագործել դոշաբի և օղու պատրաստման համար»,-մանրամասնել է Լ. Ավանեսյանը։

Համայնքապետը նշել է, որ բնակիչները բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի ցանքս են կատարել։ Հույս ունեն, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն։ Միայն այդ դեպքում կկարողանան որոշ չափով լուծում տալ պարենամթերքի խնդրին։

Նրա խոսքով՝ խաղողի այգիները նախատեսված չափով չեն կարողացել մշակել, քանի որ ադրբեջանական դիրքերից ամեն կերպ փորձում են խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը։
<<Մենք, այնուամենայնիվ, չենք կորցնում հավատը, որ կկարողանանք բերքահավաքը կազմակերպել ճիշտ ժամանակին և բերքն օգտագործել ըստ նպատակի»,֊ ընդհանրացրել է համայնքի ղեկավարը։