ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծաղկազարդի տոնին Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում պատարագից հետո  նաև  մանուկների օրհնության կարգ կատարվել

Ծաղկազարդի տոնին Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում պատարագից հետո նաև մանուկների օրհնության կարգ կատարվել

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը, որը  խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում  Ծաղկազարդի տոնին մատուցվել է Սուրբ Պատարագ, ինչպես նաև  մանուկների օրհնության կարգ կատարվել:

Нет описания.
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԱՍԵ Արցախի թեմի ՔԴԿ տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը նշել է, որ քառասնօրյա պահեցողության ողջ ընթացքում Ծաղկազարդի տոնը  երկրորդն է, որի առիթով բացվում են եկեղեցու խորաններն ու պատարագ է մատուցվում։

«Եկեղեցիներում տեղի է ունեցել նաև երեխաների օրհնության կարգ: Քրիստոսն անընդհատ ասում էր՝ նմանվեք երեխաներին, որպեսզի կարողանաք երկնքի արքայություն մտնել»,-ասել է հոգևոր հայրը՝ հավելելով, որ  Մատթեոս Ավետարանչի վկայությամբ Աստծո Որդուն Երուսաղեմում թագավորին վայել դիմավորեցին, իսկ ամենաանկեղծ ոգևորությունը մանուկներինն էր:

Нет описания.
Անդրադառնալով տոնի խորհրդին, քահանան նախ նշել է, որ խաչելությունից մեկ շաբաթ առաջ Աստծո Որդին  Զատկի տոնին գալիս է Երուսաղեմ: 

Нет описания.
«Նախ Քրիստոսը հարություն է տվել Ղազարոսին: Արդյունքում Նրա  համբավը մեծ տարածում էր գտել, որ հրաշագործ կա, ով նույնիսկ մահացածներին է հարություն տալիս:  Հրեաներն էլ մտածել են, որ հենց Նրան պետք է կարգեն, թագավոր։ Բոլորը գալիս են դիմավորելու Նրան։ Թագավորները սովորաբար ձիով են գալիս, իսկ Քրիստոս Երուսաղեմ եկավ  էշին հեծած, որպեսզի խորհրդանշի, որ Ինքը խաղաղության և մարդկան սրտերի ու մտքերի վրա է գալիս թագավորելու, ոչ թե աշխարհիկ իշխանություն հաստատելու համար»,-ներկայացրել է մեր զրուցակիցը:

Нет описания.
Ըստ նրա՝  Ծաղկազարդը նաև ազդարարում է գարնան ջերմ շունչը ձմռան ցրտից հետո։

Нет описания.
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Ծաղկազարդի տոնակատարության անբաժան մաս կազմող՝ ուռենու օրհնված ճյուղեր են բաժանվել արարողության ներկաներին:


Տեր Վաչագան քահանայի խոսքով՝ ուռենու ճյուղը  խորհրդանշում է Քրիստոսի խոնարհությունը։

  • Կիսվել: