շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ Արցախի ԱՆ-ին

Թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ Արցախի ԱՆ-ին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) բարեգործական ծրագրերի շրջանականերում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն է տրամադրել թոքերի արհեստական օդափոխության ST-30C CPAP վերջին սերնդի 2 հատ սարք:

Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, սարքերը խիստ պահանջված են Արցախի առողջապահության համակարգում: Առանձնապես դրանք կարևոր են կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի օրերին և կարող են կյանքեր փրկել:
ԱՀ առողջապահության նախարարության կողմից սարքերը հատկացվել են Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներին, որոնք կօգտագործվեն նպատակային:

  • Կիսվել: