ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տոնոյանը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը

Տոնոյանը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՊՆ լրատվության լրատվության ծառայությունից։

Հանդիպումը նպատակաուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները: Տոյվո Կլաարն իր հերթին վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելությանը եւ դրա հովանու ներքո ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ջանքերին:  Զրուցակիցներն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստող միջավայրի հաստատման անհրաժեշտությունը:

Դավիթ Տոնոյանն ու Եվրամիության բարձրաստիճան պատվիրակը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:

  • Կիսվել: