երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Տիրոջ կողմից տրված, օրհնված այս տարածքում մենք հավիտենական ճամփորդներ պիտի լինենք ու շարունակենք ապրել»․ Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ)

«Տիրոջ կողմից տրված, օրհնված այս տարածքում մենք հավիտենական ճամփորդներ պիտի լինենք ու շարունակենք ապրել»․ Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հավատացած է՝ այս բարդ ժամանակաշրջանում, երբ Արցախի  առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, միայն միասին է հնարավոր դիմակայել դրանց, հաղթահարել դժվարությունները ։

«Ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ որտեղ գանձն է, այնտեղ ձեր սիրտը պետք է լինի։ Եթե մենք գիտենք, որ Արցախը գանձ է, ուրեմն մեր բոլորի սիրտը այդ գանձի մոտ պետք է լինի»,- նշում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ նրանք, ովքեր իրապես գիտակցում են՝ ինչ է տեղի ունենում Արցախում, պետք է գիտակցեն նաև, թե որքան կարևոր է  միավորվել այն գաղափարի շուրջ, որ պետք է շարունակել ապրել Արցախում։
 

«Տիրոջ կողմից տրված, օրհնված այս տարածքում մենք հավիտենական ճամփորդներ պիտի լինենք ու պիտի շարունակենք ապրել»,- ասում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

  • Կիսվել: