‹‹Տիգրանակերտ››-ը բացվում է․ Աննա Հակոբյանը՝ թագուհու կերպարով
Օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ վերստին հրապարակելով լուսանկարներ Արցախից։ Հիշեցնենք, որ նա մոտ երկու ամիս է արշավ է նախաձեռնել՝ համացանցում՝ ներկայացնելով հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։ Նա կրում հայկական դիզայներների հագուստն ու զարդերը։
Արշավի առաջին կանգառը Արցախն է։ Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։ Դրանցից մեկն էլ Տիգրանակերտն է, որը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը և կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:
Աննա Հակոբյանը հիշեցնում է՝ հնագիտական թանգարանում կտեսնեք Տիգրանակերտի վերջին 4 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մ․թ․ 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ։