ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ասկերանում ավտոմեքենա է այրվել․ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

Ասկերանում ավտոմեքենա է այրվել․ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

Հուլիսի 11-ին ժամը 22:03-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱՀ ՆԳՆ հաղորդմամբ՝ հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Սարուշենի հրշեջ-փրկարարական ջոկի ծառայողները: Ժամը 22:44-ին կրակն ամբողջությամբ մարված էր: Մասնակիորեն այրվել է Սարուշեն համայնքի բնակիչ Վ. Ա.-ին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի խցիկը:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: