հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տեղահանված արցախցիներին Երևանում և Սյունիքում անվճար փաստաբանական ծառայություններ կմատուցվեն

Տեղահանված արցախցիներին Երևանում և Սյունիքում անվճար փաստաբանական ծառայություններ կմատուցվեն

Բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների համար այսուհետ Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբում կգործի անվճար փաստաբանական ծառայություն:

Այս մասին տեղեկացնում են Օպերատիվ շտաբից՝ մանրամասնելով, որ  ծառայությունը կգործի ի դեմս ԱՀ փաստաբանների պալատից կցված փաստաբաններ՝ Երևանում՝ Գարեգին Աշոտի Բաբայանի (հեռ՝ 091 09-44-60, 093 09-44-60), իսկ Սյունիքում՝ Խաչատուր Գրիշայի Առաքելյանի (հեռ՝ 094 62-39-65):

  • Կիսվել: