Թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական ԶՈՒ-երն ունեն առաջխաղացում, կան դիրքային փոփոխություններ. Հովհաննիսյան
Այսօր առավոտվանից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմաճակատի գրեթե ողջ երկայքով շարունակել են հրաձակումները, որոշ ուղղություններում կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ ուժեր, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունին՝ ունեցել են որոշակի առաջխաղացում, դիրքային փոփոխպություններ: Այս մասին այսօր ճեպազրույցումա սաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
՛՛Հարավային ու հարավարևելյան ուղղություններում մեր ԶՈւ-ն է ապահովել որոշակի առաջխաղացաում:
Այս պահին էլ մարտերը շարունակվում են, մեծ ինտենսիվություն չունեն, տարբեր զինատեսակներ են կիրառվում մարտերի ընթացքում՛՛,-նշեց նա:
Նա անդրադարձավ այն տեղեկությանը, թե Ադրբեջանը պատրաստվում է ՛՛Ջախջախիչ օպերացիա՛՛ անունով գործողություն իրականացնել ինչպես ԱՀ-ի, այնպես էլ՝ ՀՀ-ի տարածքում: Հովհաննիսյանն ասաց, որ ինքը կոնկրետ չգիտի՝ ինչ օպերացիայի մասին է խոսքը, սակայն մարտերն ամեն օր սահմանի ողջ երկայնքով ընթանում են: