երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ճարտարում ռազմահայրենասիրական ճամբար է կազմակերպվել

Ճարտարում ռազմահայրենասիրական ճամբար է կազմակերպվել

Դպրոցականների ամառային հանգիստը հետաքրքիր կազմակերպելու համար «Մոնթե-Ավո» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Ճարտարում օրերս  կազմակերպվել է  եռօրյա ռազմահայրենասիրական ճամբար: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ճարտարի Ազատամարտիկների անվան համար 1 միջնակարգ հոսքային դպրոցի տնօրեն, ճամբարի պատասխանատու-կազմակերպիչ Ջավադ Հակոբյանը կարևորել է շրջափակման պայմաններում դպրոցականների ժամանցն ու առօրյան հնարավորին հետաքրքիր և արդյունավետ դարձնելը: 

Нет описания.

Նրա խոսքով՝ վրանային ճամբարին, որը  կազմակերպվել է Ճարտարի գեղատեսիլ վայրերից մեկում,  մասնակցել են աշակերտներ  Ճարտարի և Քերթ համայնքի դպրոցներից։ 

Нет описания.

«Նմանօրինակ ճամբար համայնքում առաջին անգամ էր կազմակերպվել: Առօրյան սկսվում էր տողանով, մարմնամարզությամբ, ապա երեխաները մասնակցում էին  տարաբնույթ խմբակների, կազմակերպվում էին խաղեր, զրույցներ, սպորտալանդիաներ, ռազմահայրենասիրական դասեր, մշակութային ծրագրեր: Օրվա  ընթացքում ճամբարականներն ապահովվել են  երեքանգամյա սննդով»,-ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ  ռազմահայրենասիրական ճամբարը  շարունակական բնույթ է կրելու:

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: