երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ճարտարցիները Ստեփանակերտի 200 ընտանիքների դոշաբ ու կորկոտ են փոխանցել

Ճարտարցիները Ստեփանակերտի 200 ընտանիքների դոշաբ ու կորկոտ են փոխանցել

Ճարտարի հայրենասեր զավակների, ռուսաստանաբնակ բարերարների աջակցությամբ Ճարտարի քաղաքապետարանը կազմակերպել և իրականացրել է գեղեցիկ և օգտակար ակցիա։  Հայտնում են Ճարտարի քաղաքապետարանից։

Ճարտար համայնքի բնակիչներից գնված դոշաբը և կորկոտը, որպես աջակցություն տրամադրել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցի նոր բնակելի թաղամասի 200 ընտանիքների (հիմնականում զոհվածների ընտանիքների ու տարհանվածների), յուրաքանչյուրին` 1կգ կորկոտ, 0,5լ դոշաբ։

Առաջիկայում նմանատիպ նախաձեռնություն է պլանավորվում կատարել նաև Ստեփանակերտի այլ թաղամասերում։

  • Կիսվել: