Ճարտարցիները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են հասցրել Ստեփանակերտ
Ճարտարցիները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են հասցրել Ստեփանակերտ: Այս մասին տեղեկանում ենք Ճարտարի քաղաքապետարանից:
՛՛ՃԱՐՏԱՐԻ ԱՐԵՎԻ ՋԵՐՄՈւԹՅՈւՆՆ Ու ՃԱՐՏԱՐՑԻՆԵՐԻ ՍԵՐՆ ԱՄԲԱՐԱԾ ԴՈՇԱԲԻ ԵՎ ԿՈՐԿՈՏԻ 3-ՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ․․․
Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։
Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։
Նախաձեռնությունը շարունակական կլինի․․․՛՛,-ասված է հաղորդագրության մեջ