հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ճապոնիան 2 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Ճապոնիան 2 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

 Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
 
Նշվում է, որ այդ միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
 
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների գնման համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: