երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան քաղաքում. տուժել է մեկ քաղաքացի

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան քաղաքում. տուժել է մեկ քաղաքացի

Մարտի 18-ին ժամը 16:48-ին, ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի <<911>> ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչների վարած <<Opel>> և <<ՎԱԶ 2107>> մակնիշի ավտոմեքենաները։

Ճանապարհատարանսպորտային պատահարի հետևանքով, Ասկերան քաղաքի բնակիչ Է. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։

Բժիշկներից ստացված տեղեկության համաձայն, տուժածի վիճակը գանահատվել է բավարար և դուրս է գրվել հիվանդանոցից։

  • Կիսվել: