երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Տավուշի մարզպետն ու ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը քննարկել են ապաստարանների կառուցման ծրագրերը

Տավուշի մարզպետն ու ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը քննարկել են ապաստարանների կառուցման ծրագրերը

ՀՀ տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։

Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև քաղպաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը: Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման համատեքստում՝ քննարկվել է ապաստարանների կառուցման ծրագրերը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակում հնարավոր կլինի իրականացնել տարբեր նախագծեր:

Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ Արցախին և Արցախի ժողովրդին մաղթելով խաղաղություն:

 

 

  • Կիսվել: