կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չի լինի Իրանի համար. ԻԻՀ խորհրդարան

Տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չի լինի Իրանի համար. ԻԻՀ խորհրդարան

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը նիստ է գումարել, որում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումն ու վերջին զարգացումները։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին, տեղեկացնում է IRNA-ն: 

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի հանդիպման մասնակիցները շեշտել են, որ որևէ հանգամանքներում տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չի լինի Իրանի համար։

 

  • Կիսվել: