կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Տաք հաց եմ ուզում, բայց չկա, որ մաման գնի». բազմազավակ մայրը հերթից հերթ է վազում Ստեփանակերտում

«Տաք հաց եմ ուզում, բայց չկա, որ մաման գնի». բազմազավակ մայրը հերթից հերթ է վազում Ստեփանակերտում

Ստեփանակերտում մեկ ընտանիքին հաճախ օրական մեկ հաց էլ չի հասնում։ Իրավիճակը դժվար է հատկապես բազմազավակ ընտանիքների համար։ Ինչպես ԼՂ-ի բազմաթիվ փոքրիկներ, Մովսիսյանների ընտանիքի 5 անչափահաս երեխաները ևս հաճախ սոված են քնում։

Գոռի, Մանեի, Նարեի, Մարիի և Ռուդիկի մայրը՝ Նունեն, ոտքով կիլոմետրերով ճանապարհ է կտրում, ժամերով հերթ կանգնում, հերթից հերթ վազում մի քանի լավաշ կամ մեկ, լավագույն դեպքում 2 հաց գնելու համար։ Հաճախ էլ ձեռնունայն է տուն վերադառնում։

Մանրամասն՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում

  • Կիսվել: