Թալիշում դիտավորությամբ շինություններ հրդեհելու դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին. ԱՀ ՔԿ
Սույն թվականի սեպտեբերի 1-ին տեղեկատվություն ենք տարածել ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի թվով 7 առանձնատան, 3 կացարանի և համայնքին պատկանող ալրաղացի հրկիզման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
«Հաշվի առնելով, որ նշված տեղեկատվությունը զետեղվել և հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներում, ուստի ի հավելումն տեղեկացնում ենք, որ սույն դեպքը տեղի էր ունեցել 2018թ. հուլիսի 28-ին, սակայն ԱՀ քննչական կոմիտեի կողմից օրենսդրության սահմանված կարգով վարույթ է ընդունվել 2020թ. օգոստոսի 28-ին», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ.Ս.-ին, Գ.Օ.-ին, Ա.Ա.-ին, Վ.Ա.-ին, Ն.Ս.-ին և Զ.Դ.-ին պատկանող առանձնատները և թվով երեք կացարաններ, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: