ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թաղավարդ և Լիսագոր համայքների չորս ընտանիքների բարեգործական միջոցներով խոշոր եղջերավոր անասուններ են հատկացվել

Թաղավարդ և Լիսագոր համայքների չորս ընտանիքների բարեգործական միջոցներով խոշոր եղջերավոր անասուններ են հատկացվել

ԱՄՆ-ում բնակվող Իրաքահայ միության նախագահ, Հայ Դպրոց հիմնադրամի փոխնախագահ, Արարատ հիմնադրամի խորհրդի անդամ Մարալ Անջարգոլյանի տրամադրած միջոցներով Մարտունու շրջանի Թաղավարդ և Շուշիի շրջանի Լիսագոր համայնքների չորս ընտանիքների խոշոր եղջերավոր անասուններ են հատկացվել:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեց ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

«Մարալ Անջարգոլյանը, 1988թ սկսած, Հայաստանում տարբեր կարիքավոր ընտանիքների տրամադրել է խոշոր եղջերավոր անասուններ, և շարունակվում է իր բարեգործական աշխատանքը մինչև այսօր: Վերջերս Մարալի հետ այցելել էինք Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում բնակվող Պետրոսյանների ընտանիքին:

 

May be an image of 1 հոգի և կենդանին

Նրանց որդին 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում, և, ցավոք, ընտանիքը մինչ օրս որևէ տեղեկության չի տիրապետում: Պարզվեց՝ օրերս նրանց կովը հատել է գյուղի՝ թշնամուն անցած հատվածը, և ընտանիքը զրկվել է ապրուստի կարևոր միջոցից:

May be an image of 5 մարդ, երեխա, people standing և ներսումը

Ընդառաջելով նաև վարչակազմի և համայնքի ղեկավարի՝ այս առթիվ արված դիմումներին՝ Մարալ Անջարգոլյանն այս և համայնքի մեկ այլ ընտանիքի, որի անասնագլխաքանակը պատերազմի ընթացքում ռմբակոծության հետևանքով ամբողջովին ոչնչացվել է, նվիրել է մեկական կով:

May be an image of 1 հոգի, standing և կենդանին

Եվս երկու խոշոր եղջերավոր անասուններ, բարերարի նվիրատվությամբ հանձնել ենք Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի բազմազավակ երկու՝ Քաշաթաղի շրջանից վերաբնակեցված, 4 անչափահաս երեխաներ ունեցող Մաթևոսյանների և լիսագորցի 6 անչափահաս երեխաներ ունեցող Մուրադյանների ընտանիքներին»,- ասել է մեր զրուցակիցը:

May be an image of 4 մարդ, people standing և դրսումը

 

 

  • Կիսվել: