ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ՍԶՄ աշխատակիցները միացել են հումանիտար աջակցության տեսակավորման և փաթեթավորման աշխատանքներին

Արցախում ՍԶՄ աշխատակիցները միացել են հումանիտար աջակցության տեսակավորման և փաթեթավորման աշխատանքներին

Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցները միացել են հումանիտար օգնության տեսակավորման և փաթեթավորման աշխատանքներին։

«ՍԶՄ նախարարությունը դեռ օրեր առաջ կոչով դիմել է հանրության ակտիվ սեկտորին՝ ներգրավվելու մարդասիրական օգնության փաթեթավորման և տեսակավորման աշխատանքներին, այսինքն՝ այն ապրանքատեսակների, որոնք հասնում են Արցախ մարդասիրական հիմունքներով։ Այդ կոչին միացել են նաև մեր գերատեսչության աշխատակիցները և հայտարարությանը հաջորդած իրենց առաջին հանգստյան օրը նվիրել են հասարակական այս աշխատանքին մասնակցելուն։ Նախարարության գրեթե բոլոր օղակները ներգրավված են այս աշխատանքներում։ Գործում են հինգ տեղամասեր, որպեսզի աջակցությունը հնարավորինս շուտ հասնի հասցեատերերին։ Այն նախատեսված է սոցիալական տարբեր խմբերի համար։ Այս պահին աշխատանքներ ենք իրականացնում՝ օգնություն տրամադրելու տարիքային և ծերության կենսաթոշակ ստացող քաղաքացիներին»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Ավանեսյանը և հավելել, որ որպես հումանիտար աջակցություն՝ տրամադրվում է առաջին անհրաժեշտության պարենամթերք։
Нет описания. 
Մեր զրուցակիցն ընդգծել է՝ եթե անհրաժեշտություն լինի, գերատեսչության աշխատակիցները հաջորդ հանգստյան օրը ևս կնվիրեն աշխատանքների իրականացմանը։
Нет описания.
Нет описания.Нет описания.
Нет описания.
Нет описания.
 
 

  • Կիսվել: