հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Մայր տաճարում մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ պատարագ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Մայր տաճարում մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ պատարագ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի ձեռամբ մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ պատարագ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի կարգ։ Բերքի օրհնությունը խորհրդանշում է ողջ տարվա բերք ու բարիքի առատությունը։

Нет описания.

Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, ներկայացնելով տոնի խորհուրդը, նշել է, որ խաղողի բերքն են հիմնականում օգտագործում պատարագի ժամանակ` որպես Քրիստոսի արյան խորհրդանիշ։ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն ընթերցել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պատգամը Աստվածամոր տոնի վերափոխման տոնի առթիվ, որում հոգեւոր առաջնորդը մասնավորապես նշել է. «Աստվածամոր մայրական կատարյալ սերն է, որ գոտեպնդեց մեզ` Արցախի համար այս դժվարին օրերին նորից դիմելու բոլորիս անդավաճան Մորը, որ իր անսպառ գթությամբ, ծանոթ լինելով մեր մարդկային տկարություններին ու թերացումներին, բարեխոսի իր Միածին Որդու և մեր Տիրոջ առաջ: Ուստի, այս տեսիլքով, Վերափոխման նախորդող շաբաթապահքի ընթացքին հրավիրեցինք բոլորիդ, սաղմոսներ երգելով և մեր սրտի աղոթքը իրար միացնելով մեկ ընդհանուր աղաչանքի ներքո ասել. «Մա՜յր Սուրբ, բարեխոսյա՜…»​ Թող Աստվածամայրը բարեխոս լինի Արցախ աշխարհի խաղաղության և համայն հայության միասնականության համար»։ Պատարագի ավարտին եկեղեցու հավատավորները ստացել են հաղորդություն, այնուհետև օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են ժողովրդին:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը խորհրդանշում է Աստվածամոր վերափոխումը երկրային կյանքից երկնայինի։  

Нет описания.

Փրկչի Համբարձումից տասներկու տարի անց` Սուրբ Կույսի երկրային կյանքից երկնայինի վերափոխվելուց երեսուն օր առաջ, նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը, ով հղիության ավետիսն էր տվել նրան, և  այս անգամ Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը բերեց:  

Нет описания.

Երբ Սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց Ձիթենյաց լեռ, ուր Աստվածամայրը սովորաբար գնում էր աղոթելու: Նա գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա գտնվող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակը` առաջին անգամ  հայտնելով Վերափոխման ավետիսը: Այնուհետև մինչև Սուրբ Աստվածածնի՝ երկրային կյանքից հեռանալը, Գաբրիել հրեշտակապետը Աստծու մոտ փոխվելու մասին Նրան ավետեց ևս երկու անգամ. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»։

Нет описания.

  • Կիսվել: