շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում օձ է հայտնվել

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում օձ է հայտնվել

Մայիսի 17-ին ժամը 13:12-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակելի շենքի 1-ին մուտքի 4-րդ հարկում օձի ձագ են նկատել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: 

Կար հավանականություն, որ նույն տարածքում կամ մոտակայքում կարող է լինել նաև մայր օձը: Սողունների առկայությունը բացառելու նպատակով, փրկարարները զննել են մոտակա տարածքը և համոզվելով, որ վտանգ չի սպառնում քաղաքացիներին, վերադարձել են մշտական տեղակայման վայր:

  • Կիսվել: