շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախմբի հայտարարությունը

Ստեփանյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախմբի հայտարարությունը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված հանձնախմբի հայտարարությունը:

՛՛Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է:
Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին:

Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ:

18 հունվարի, 2024թ.՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: