ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում վիճաբանող կողմերը միմյանց մարմնական վնասվածք են պատճառել

Ստեփանակերտում վիճաբանող կողմերը միմյանց մարմնական վնասվածք են պատճառել

2023թ. ապրիլի 20-ին, ժամը 15:35-ին, Ստեփանակերտ քաղաքի Դուդինի-19 և Դուդինի- 17 տան դիմացի ճանապարհահատվածում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչներ Ա. Ք.-ի և Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ: Ա.Ս-ն իրենց տնից վերցնելով ծալովի դանակը, դիտավորությամբ դանակով մեկ հարված է հասցրել Ա.Ք.-ի քթին՝ պատճառելով, ենթադրաբար, դեմքի անջնջելի աղավաղում առաջացնող՝ քթի պատռված վերք, իսկ Ա.Ք.-ն իր մոտ պահվող, ստուգմամբ դեռևս չպարզված դանակով մեկ անգամ դիտավորյալ հարվածել է Ա. Ս.-ի կրծքագոտկային շրջանի ձախ հատվածին՝ պատճառելով չներթափանցող կտրած ծակած վերքի ձևով, ենթադրաբար, առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

20.04.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով /Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ և քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով /Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ հարուցվել է քրեական գործ: Ա.Ս.-ն ձերբակալվել է, 23.04.2023թ. վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

 

  • Կիսվել: