շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստեփանակերտում վերսկսվել են ազգագրական պարերի ուսուցման դասընթացները

Ստեփանակերտում վերսկսվել են ազգագրական պարերի ուսուցման դասընթացները

Ստեփանակերտում վերսկսվել է   ազգագրական երգ ու պարի  «Տնջրե» համույթի գործունեությունը, որին զուգահեռ նաև  պարերի ուսուցումը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Տնջրե» համույթի պարուսույց Մարիամ Անդրեասյանը պատմելով, որ «Տնջրե»-ն իր գործունեությունը սկսել էր 2013 թվականից, երբ «Կարին» ազգագրական համույթից Սարգիս Պարսամյանը եկավ Արցախ՝  պարեր սովորեցնելու, դրանք հանրայնացնելու նպատակով։ 

Нет описания.

«Համույթի  ունեցած ձեռքբերումներից էր մասնակցությունը ունենալով՝ «Գութան 2019» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնին։ 

Հեպատերազմյան շրջանում «Տնջրե»-ն որոշ ժամանակով  դադարեցրել էր իր գործունեությունը։ Այժմ վերսկսել ենք»,- ներկայացրել է պարուսույցը։

Նրա խոսքով` տարիների ընթացքում  նաեւ որոշ խնդիրների են բախվել, հատկապես տղաներին ազգագրական պարերում ընդգրկելու առումով։ 

Нет описания.

Պատերազմից հետո խնդիրը լուծվել է եւ արդեն 2023 թվականի հունվարին կազմակերպված հերթական  բաց դասից հետո խումբը վերսկսել է իր գործունեությունը։

Մեր զրուցակիցը նշեց, որ ներկայում ազգագրական երգ ու պարի համույթի նպատակը  նորեկների ուսուցումն է։ Այնուհետև նախատեսում են մասնակցել մշակութային միջոցառումների և ազգային պարերի հանրայնացմանը։ 

Нет описания.

Համույթի անդամ կարող են  դառնալ բոլոր ցանկացողները, իսկ  դասընթացներն անվճար են։

  • Կիսվել: