ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում տրվել է Ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլի մեկնարկը

Ստեփանակերտում տրվել է Ռազմականացված հնգամարտի առաջնության հանրապետական փուլի մեկնարկը

Այսօր՝ մարտի 22-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում տրվել է  Ռազմականացված հնգամարտի առաջնության  հանրապետական փուլի  մեկնարկը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցումներին մասնակցել են Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական  հաստատությունների 7-9-րդ դասարանների պատանիներից կազմված հավաքական թիմերը: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էր հինգ մասնակից և մեկ մարզիչ-ներկայացուցիչ:Нет описания.

Нет описания.
«ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՊԲ համատեղ ջանքերով կազմակերպվող Ռազմականացված հնգամարտի մրցումները դարձել են ավանդական և մշտապես անց են  կացվում երկու փուլով: Շրջանային փուլում հաղթած 6 թիմերը մասնակցում են հանրապետական փուլին: Մրցումների նպատակն է առաջին հերթին հայրենիքի հուսալի պաշտպաններ պատրաստել  և  նրանց մեջ ամրագրել և սերմանել  ռազմահայրենասիրական հատկանիշներ ու հայրենասիրական բարձր որակներ, ամենայն աչալրջությամբ հոգ տանել  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի  ծրագրով նախատեսված  նյութերի հնարավորինս հանգամանալից մատուցմանը` լուրջ մրցակցային պայքարի դրսևորմամբ»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության Նախնական զինվորական պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության նախազորակոչային պատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ավետիսյանը:

Нет описания.

Нет описания.
Нет описания.

 

  • Կիսվել: