ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Թզուկներ» և «Ծիածան» մանկապատանեկան երգչախմբերի համերգը

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Թզուկներ» և «Ծիածան» մանկապատանեկան երգչախմբերի համերգը

Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում նախօրեին կայացել է «Թզուկներ» և «Ծիածան» մանկապատանեկան երգչախմբերի համերգը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ համերգի ընթացքում ներկայացվել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների խմբերգեր:

Нет описания.

Երգչախմբերի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վիոլետա Բախշիյանի խոսքով՝ համերգը յուրօրինակ ուղերձ է առ այն, որ Արցախն ապրում և արարում է:

«Շարունակելու ենք երգել հայերեն, իսկ հայի պայքարն ու մշակույթն արտահայտելու ենք նաև մեր շնորհալի մանուկների միջոցով»,-ասել է երգչախմբերի գեղարվեստական ղեկավարը:

«Ծիածան» մանկական երգչախմբի անդամ Աստղիկ Հարությունյանը երգարվեստում արդեն չորս տարի է հաճախում է երգի պարապմունքների։

«Երգչախումբն ինձ հնարավորություն է տվել բացահայտել երգելու նկատմամբ իմ սերը։ Շարունակելու եմ երգել»,-հավաստիացրել է նա:

  • Կիսվել: