շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ստեփանակերտում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Արցախյան Շարժման 35-ամյակին

Ստեփանակերտում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Արցախյան Շարժման 35-ամյակին

Մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին տեղի է ունեցել Արցախյան ազատագրական Շարժման 35-ամյակին նվիրված համերգ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես է եկել «ՎԷԼԱՆՍ» վոկալիստների համույթը։

«Ընտրվել են հայրենասիրական երգեր՝ ուղերձ ունենալով այն, որ Արցախը կանգուն է, Արցախն ապրում է ու կապրի միշտ»,-ասել է համույթի անդամ Մարտա Բաղդասարյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմից առաջին անգամ են համերգ ունենում:

Երեկոյի ընթացքում կայացել է նաև համույթի գեղարվեստական ղեկավար Վիլեն Միքայելյանի «Վերածնունդ» ստեղծագործության պրեմիերան: «Ստեղծագործությունը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո։ Պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը մեծ ցավ է ապրել, բայց չի կոտրվել: Ես հավատում եմ, որ ամենալավը դեռ առջևում է»,- նշել է Վ. Միքայելյանը։

  • Կիսվել: