ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում Սայաթ-Նովայի 310-ամյակին նվիրված համերգ է կայացել

Ստեփանակերտում Սայաթ-Նովայի 310-ամյակին նվիրված համերգ է կայացել

Նոյեմբերի 29-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել  ուշ միջնադարի երաժիշտ, աշուղ, փիլիսոփա Սայաթ-Նովայի 310- ամյակին նվիրված համերգ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի տնօրեն Անահիտ Սուլեյմանյանը կարևորել է նման միջոցառումները՝ նշելով, որ  համերգը համընկել է նաև Ստեփանակերտի երաժշտական քոլեջի 60-ամյակի հետ։
 
«Երաժշտական այս երեկոն նվիրված է Սայաթ-Նովայի ստեղծագործությանը, նրա հիշատակին։ Նման միջոցառումների նպատակը երեխաների մեջ սեր առաջացնելն  է դեպի հայկական ժողովրդական երաժշտությունը»-ասել է նա։
Երաժշտական քոլեջի ուսանողներն ասմունքեցին Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, ներկայացրին բեմադրություն և ցուցադրեցին նրա մասին պատմող տեսանյութ։
 
Միջոցառմանը տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն՝ քոլեջի մի խումբ ուսուցիչներ արժանացել են  «Երախտագիտություն»  մեդալների։
 
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության, մայրաքաղաքում գործող երաժշտական դպրոցների ներկայացուցիչները, ուսուցիչներ, մտավորականներ:

  • Կիսվել: