երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է

Ստեփանակերտում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է:

Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով.
Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00,
Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, 17:00-18:00,
Օգոստոսի 3-ին՝ ժամը 9:00-11:00, 15:00-17:00:
Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը):

  • Կիսվել: