չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ստեփանակերտում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին հրացանից կրակոցներ է արձակել

Ստեփանակերտում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին հրացանից կրակոցներ է արձակել

Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել,  որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:

Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ 

Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող  երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։

Նա բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: