շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ստեփանակերտում «Nissan Note» -ը բախվել է հանդիպակաց երթեւեկող 3 ավտոմեքենայի. Կան վիրավորներ

Ստեփանակերտում «Nissan Note» -ը բախվել է հանդիպակաց երթեւեկող 3 ավտոմեքենայի. Կան վիրավորներ

Մայիսի 7-ին՝ ժամը 21:35-ին, ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում ՊՊԾ գումարտակի ծառայողից հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան փողոցում` «Եղբայրական հուշահամալիրի» դիմացի ճանապարհահատվածում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչը պարզել է, որ մայրաքաղաքի 37-ամյա բնակիչ Ա.Մ.-ն, նշված ճանապարհահատվածում վարելով «Nissan Note»  ավտոմեքենան, բախվել է հանդիպակած երթևեկելի գոտով երթևկող Է. Գ.-ի վարած «ՎԱԶ-211440»,  Կ. Հ.-ի վարած «Volkswagen vento» և Ս. Բ.-ի վարած «Mitsubishi aitrek» մակնիշի ավտոմեքենաներին։

Պատահարի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

  • Կիսվել: